Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդում սեպտեմբերի 21-ին Համաշխարհային ավետարանչական դաշինքը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Մարաղայի կոտորածի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները: Համաշխարհային ավետարանչական դաշինքը միջազգային հանրությանը ուղղորդած հայտարարությամբ՝ ցանկանում է ոգեկոչել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում քրիստոնյա հայերի կոտորածի 30-ամյակը։ 

«1992 թվականի ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը գրավել էին 4000 բնակչությամբ այս փոքրիկ գյուղը, որի գրեթե բոլոր բնակիչները քրիստոնյա հայեր էին։ Մարաղայի ջարդը ողբերգական օրինակ է, թե ինչպես են էթնիկ և կրոնական ինքնությունները շահագործվում արդի աշխարհում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Մարաղայի զոհերի հիշատակը՝ պահելով ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու իր բազմաթիվ խոստումները»,- նշված է հայտարարության մեջ:

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը, Ադրբեջանի կողմից  Մարղայում իրագործված ցեղասպանության վերաբերյալ փաստերը և Արևմտյան Հայաստանի այլ շրջանների կոտորածը ընդհանուր փաթեթով ներկայացնում է միջազգային հանրությանը: Մենք հույս ենք հայտնում,որ սա իր արդյունքը կտա, և սանկցիաներ կըկիրառվեն բռնազավթիչ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Leave a Reply