ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։ Փաշինյանն այս մասին ասաց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում ունեցած ելույթում։

«Ադրբեջանը ամեն օր ուժի է դիմում, որպեսզի միակողմանիորեն պարտադրի իր պլանները։ Ադրբեջանը դա անում է Հայաստանի պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը վերջ տալու համար։ Բայց ես այստեղ եմ հայտարարելու, որ մենք հաստատակամորեն ենք տրամադրված մեր ժողովրդավարությունը, անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումները մեր բացարձակ առաջնահերթությունն են։ Բացի այդ, մենք համարում ենք, որ առաջնահերթ կարևորություն ունի այս գործընթացում միջազգային հանրության ամբողջական ներգրավվածությունը»,-մանրամասնեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ տարածաշրջանային կայունության ապահովման համար ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։

Արևմտյան Հայաստանը ընդգծում է, որ վերջին օրերին , Ադրբեջանի կողմից Արևելյան Հայաստանի վրա եղել է հարձակում, որը բնութագրվում է որպես պատերազմական գործողություն , դա միայն ագրեսիա չէ, դա հստակ պատերազմ է, որին զոհ գնացին հայրենիքի պաշտպան զինվորները և քաղաքացիական անձինք։ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դիվանագիտորեն պարտովոր են արտաբերել պատերազմ բառը ագրեսիա բառի փոխարեն, որպեսզի միջազգային հանրությունը ճնշող մեխանիզմներ կիրառի բռնազավթիչ Ադրբեջանի նկատմամբ։