Օվկիանոսագետ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, վաստակավոր պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս, թղթակից անդամ Արտեմ  Սարգսյանը հեղինակ ու համահեղինակ է  ավելի քան 250 գիտական հոդվածների, այդ թվում՝ 13 մենագրության, որոնք լույս են ընծայվել ռուսերեն, անգլերեն, չինարեն։ Գիտնականի աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի, հոսանքների եւ կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը։  Օվկիանոսագետն զբաղվել է նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման խնդիրներով եւ դրա եղանակների մասին ունի հեղինակային աշխատանքներ։ 

Արտեմ Սարգսի Սարգսյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում (այժմ՝ քաղաք), 1926 թ. սեպտեմբերի 23-ին։ 

Ակնառու գիտական աշխատանքների, հայտնագործությունների եւ գյուտերի համար հայազգի գիտնականը արժանացել է մի շարք պարգեւների։ Արտեմ Սարգսյանը այն ութ գիտնականներից մեկն է, ով արժանացել է նաեւ Ս. Օ. Մակարովի անվան մրցանակին։ Ականավոր գիտնականը սերտ կապեր է պահպանել հայրենիքի ու ծննդավայրի հետ, այցելել ու զբաղվել նրա առջև  ծառացած խնդիրներով։