1981 թվականի սեպտեմբերի 24-ին չորս հայ երիտասարդներ՝ Վազգեն Սիսլյանը, Արամ Պասմաճյանը, Հակոբ Ջուլֆայանը և Գևորգ Կյուզելյանը, գրավել են Փարիզի թուրքական դեսպանատունը՝ 15 ժամ այնտեղ պահելով ավելի քան 50 պատանդներ։

«Վան» գործողության ժամանակ ՀԱՀԳԲ-ի հիմնական պահանջներից  էին՝

Պաշտոնական երաշխիքներ տալ, որոնք պիտի ապահովեն թե՛ Արևմտյան Հայաստանի բռնագրաված հողերում, թե՛ թուրքական մեծ քաղաքներում ապրող հայության իրավունքը, առանց որևէ կաշկանդումի արտահայտելու և զարգացնելու իրենց ազգային, մշակութային և կրոնական ավանդույթները։

Պաշտոնական երաշխիքներ տալ, որ միջազգային կազմակերպություններին թույլ պիտի տրվի մշտական հսկողության տակ առնել բռնագրաված հողերից ներս գտնվող հայկական մշակութային կոթողները։

Մահապարտների դատը տեղի ունեցավ Փարիզում: Երբ դատավորը հայտարարեց՝ «Մեղադրյալներ, ոտքի՛», դահլիճում գտնվող բոլոր հայերը ոտքի կանգնեցին: 

Նպատակը մեկն էր՝ բարձրացնել Արևմտյան Հայաստանի հարցը, որը Թուրքիան ամեն գնով փորձում էր փակել: