Արևմտյան Հայաստանի Երզնկա նահանգի Իլիչ գավառում գործունեություն ծավալող «Անագոլդ» ոսկու արդյունահանության ընկերության աշխատանքները դադարեցվել էին 3 ամիս առաջ՝ պոչամբարից արտահոսող ցիանիդի պատճառով։ Ըստ մասնագետների եզրակացության՝ այդ թունավոր նյութը խառնվում էր Եփրատ գետին՝ առաջ բերելով էկոլոգիական վնասներ։ Ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել էր հանրության հիմնավոր բողոքների հիման վրա։
Սակայն, 3 ամիս անց հանքի աշխատանքները վերագործարկվել են։ Ընկերության ղեկավարությունը ստացել է համապատասխան նախարարությունների և պետական կառույցների կողմից սահմանված պաշտոնական ցուցումներ, որոնց համաձայն ձեռնամուխ է եղել անհրաժեշտ բարելավման աշխատանքներին և իրավունք ստացել սեպտեմբերի 23-ից վերսկսելու աշխատանքը։ Կազմակերպության աշխատակազմը գործունեության ընթացքում կշարունակի սերտ կապի մեջ լինել համապատասխան նախարարությունների և պատկան մարմիննորի հետ։
Չոփլեր թաղամասում գտնվող հանքավայրը գործում է արդեն 12 տարի՝ հանքարդյունաբերության գագաթնակետ համարվող և միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրական տեխնիկայով:
Արևմտյան Հայաստանը ահազանգում է հերթական էկոլոգիական աղետի մասին, որն իրակնացվում է թուրքական ղեկավարության թողտվությամբ: Թուրքիան միտումնավոր կերպով շահագործում է Արևմտյան Հայաստանի բնական ռեսուրսները,որին պետք է միջազգային հանրությունը հստակ գնահատական տա: