Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին կայցելի Եռաբլուր պանթեոն և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի, ինչպես նաև 1915 թվականին Օսմանյան Կայսրության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության անմեղ զոհերի  հիշատակի առջև։  Պատվիրակության կազմում կլինեն Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, վարչապետը, կառավարության անդամները և  ԱԺ նախագահը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանի զինուժը, խախտելով մի շարք միջազգային իրավական նորմեր, ապօրինի կերպով հարձակում գործեց Արցախի հանրապետության տարածքի վրա։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ բազմաթիվ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և ռազմագերիներ։ Վերջիններիս ճակատագիրը դեռևս գտնվում է զավթիչ Ադրբեջանի ղեկավարության հայեցողության տակ։