Արևմտյան Հայաստնաի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների հիշատակին։ 

Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը բարձր գնահատելով պատվո դաշտում ընկած տղաների սխրանքը նշեց, որ  նրանք կռվել են  մեծ խիզախությամբ, քանի որ իրենց մեջ կրել են հայի ոգին, և այդ ոգին է նրանց ամուր պահել և առաջ մղել։ Նրանցից ամեն մեկը մի արծիվ է, որոնք այժմ էլ պահպանում են հայոց սահմանները, եզրափակելով խոսքը, ասաց Պարոն Աբրահամյանը։

https://youtu.be/ridpujOCsdw