Ստեփանակերտում տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս, երիտասարդ գրականագետ Նանար Սիմոնյանի «Սպասում» գրքի շնորհանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինչպես նշել են կազմակերպիչները, միջոցառումն առիթ էր վերարժևորելու Կոմիտասին, ևս մեկ անգամ ուկնդրելու նրա ստեղծագործությունները:
Կոմիտասի անվ. երաժշտական դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի խոսքով՝ Վարդապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումն ավանդական բնույթ է կրում և կազմակերպվում է ամեն տարի:
«Այո, մենք շատ հանճարներ ունենք, որոնց անունները ոսկե տառերով են գրվել պատմության էջերում. Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Սևակ: Կոմիտասն ապացուցեց աշխարհին, որ հայն ունի իր երգն ու երաժշտությունը: Մենք պետք է շարունակենք պահել, պահպանել ու կերտել մեր մշակույթը՝ ապրելով ու արարելով հայրենիքում անկախ բոլոր դժվարություններից»,-նշեց Զ.Բաբայանը:
Միջոցառմանը երաժշտական դպրոցի սաները ներկայացրել են Կոմիտասի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, ասմունքել ու երգել նրա ստեղծագործություններից: