Արևմտյան Հայաստանի մարտահրավերները թեմայով գիտաժողովի առաջին օրը տեղի ունեցավ հանդիսավոր բացման արարողություն, հնչեց Արևմտյան Հայաստանի օրհներգը, այնուհետև հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենքի պաշպանության համար պատվո դաշտում ընկածների հիշատակը։

Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի  նախագահ Արմենակ Աբրահամյանը,  առանձնացնելով այն լուրջ մարտահրավերները՝ որոնց պետք է տրվեն համապատասխան լուծումներ։ Մասնավորապես նշեց, որ պատմության կեղծիքներն են բերել ցեղասպանության, և միայն դրանց բացահտումն է հիմնավորելու մեր այսօրվա քաղաքականությունը, որը կառուցվում է մեր բնիկության հիմքով։

Անդրադարձավ ցեղասպանության մասին տարածված կեղծ թեզերին, հասարակական ճգնաժամին, նշելով որ պետք է գտնել տարբերակներ հասարակության տարբեր շերտերին համախմբելու համար։ Եզրափակելով խոսքը, ասաց․ Մենք կարող ենք վերականգնել մեր ինքնությունը՝ բնիկությամբ, մշակույթով՝ որի կարևոր բաղադրիչ է արևմտահայերեն լեզվի պահպանումը և մշտապես օգտագործումը։

Ելույթով Հանդես եկան նաև Արևմտյան Հայաստանի  վարչապետը, Ազգայի Ժողովի նախագահը, Արտաքին գործերի նախարարը, պատգամավորները  և հրավիրված հատուկ հյուրերը։

Առաջին օրվա գիտաժողովը ամփոփեց Ազգային Ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, հիշեցնելով որ հաջորդ հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին և 30-ին Ագաթանգեղոսի 2/2 հասցեում։