Բինգյոլի Կարլըօվա գավառի Լիճք գյուղում 5 ամիս շարունակվող ծառահատումները լուրջ սպառնալիք են տարածքի էկոհամակարգի համար։
Կառավարության կողմից բազմաթիվ շրջաններում բնության թալանին զուգընթաց, Բինգյոլում, Դերսիմում և Շըրնաքում շարունակվում է ծառերի կոտորածը: Շըրնաքի Բեստա շրջանում և Ջուդի և Գաբար լեռներում զինվորների հսկողության տակ գտնվող կամակատարների ձեռքով ծառերի ոչնչացումը օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում։
Դերսիմի Հոզաթ գավառի Շամոշի և Զոգար գյուղերի մերձակա տարածքների ծառերը, որոնք անցյալ տարի այրվել էին այսպես կոչված՝ «զինվորական օպերացիայի» անհրաժեշտությամբ, այս տարի էլ 4 ամիս շարունակ հատվում են «վերականաչապատման» պատրվակով։
Արևմտյան Հայաստանը արդեն բավականին ժամանակ է, ինչ ահազանգում է էկոլոգիական այս խնդրի մասին, որ գլխավոր մեղավորը թուրքիան է։ Այս պետությունը, բացի այն, որ բռնազավթել է Արևմտյան Հյաստանի տարածքները, նաև շատ մեծ վնաս է հասցնում տեղի բնությանը, դրանց գերօգտագործման տանելով։Այս լրջագույն խնդիրը պետք է լուծում ստանա հնարավորինս շուտ։