Ֆրանսիական «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը գրառում է կատարել թվիթերում, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստանին զենք վաճառելու հարցը։ 

«ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են նրան նոր ռազմական ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»,- հարց է բարձրացրել Բուիսոնը:

Նշենք , որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ իշխանությունները, Կոնգրեսում երկկուսակցական կոնսենսուսի ճնշման ներքո, քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը: Հարցը քննարկվում է Ադրբեջանի կողմից (Թուրքիայի աջակցությամբ) ագրեսիայից և էթնիկ զտումներից պաշտպանվելու համար:

Արևմտյան  Հայաստանը դրական է գնահատում այն բոլոր քայլերը, որոնք միտված են օգնելու Արևելյան Հայաստանին այս դժվարին իրավիճակի հաղթահարման համար։ Պետք է ոչ միայն զինել բանակը, այլ նաև պատրաստել մարտիկներին և ոգեշնչել նրանց՝ սնելով այնպիսի գաղափարներով, որոնք չեն վերջանում ներկայաիս փոքրիկ Արևելյան Հայաստանով, այլ պետք է նրանց պատրաստել Հայաստան պետության մեծ տարածքները ազատագերլուն և պաշտպանելուն։