Քարտեզների վերանայման քաղաքականությունը ձախողվելու է: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Երևանում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում: 

«Հունաստանը շատ անգամներ շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,-ասաց Դենդիասը:

Նա նշեց այն հանգամանքը, որ մի քանի օր առաջ Հայաստանի տարածքը ռմբակոծվում էր ադրբեջանական ուժերի կողմից: Նա Հունաստանի համերաշխությունը հայտնեց Հայաստանի  կառավարությանը և ժողովրդին:

ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը:

Արևմտյան Հայաստանը մշտապես բարձր է գնահատել հույն ժողովրդի պատրաստակամությունը հայերին աջակցելու հարցում։ Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում նաև հույներ են ապրել, ովքեր հայերի հետ կիսել են իրենց մշակույթն ու հայկական պատմության մի մասնիկն են դարձել։