Արցախյան 44 օրյա պատերազմին մասնակցած եզդի զինվորները  հարգանքի տուրք մատուցեցին  Հայերի Ցեղասպանության հուշահամալիր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ Ամենամեծ ազգային համայնքը՝ եզդիականը, կամավորականների մի քանի խումբ ուղարկեց ռազմաճակատ: «Հայաստանը մեր հայրենիքն է,- ասում են,- մենք այստեղ լիարժեք քաղաքացի ենք մեզ զգում, ուրեմն և հայրենիքի նկատմամբ էլ պարտականություն ունենք»: Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում ապրող եզդի ժողովուրդը,հայերին բարեկամ լինելով , տուժել է նաև ցեղասպանության տարիներին,  դառնալով թուրք հրոսակների զոհը։ Մենք հարգում ենք նրանց անձնազոհությունը ազգի համար։