Երևանյան գրասենյակում անցկացվեց «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովը։ 

Հիշեցնենք, որ երկրորդ օրն է, ինչ շարունակվում է գիտաժողովը, որն ընթանում է բանախոսների կողմից հստակ թեմանի արծարծմամբ և բուռն քննարկումներով։ 

Այսօր ողջույնի խոսքով հանդես եկավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի ներկաներին՝ մասնակցության համար։

Այնուհետև բանախոսեց Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը՝ ելույթին  առավել հստակ և հասցեկան ուղղություն տալով, նշեց որ հայրենիքի ամբողջականության պահպանությունն է իրական դիմադրությունը։ Այս պահին առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել, գտնել խնդիրները և դրանց համապատասխան լուծումներ տալ։ Կարևորեց նաև գիտաժողովների ընթացքում  որևէ թեմայի շուրջ քննարկումների կազմակերպումն ու դրանց մասին խոսելը, սակայն հստակեցրեց որ դրանից առավել կարևոր է այդ քննարկումների արդյունքը, քանի որ նա այդ արդյունքի վրա պետք է աշխատանք տանի։

Բանախոսությամբ հանդես եկան նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորները և գիտաժողովի հատուկ հյուրերը, որոնց Western Armenia TV-ն  կանդրադառնա առաջիկա օրերին։