Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի պատմական Սուր թաղամասում 2015 թվականին հայտարարված պարետային ժամի ընթացքում ողջ թաղամասն ավերվեց, զոհվեց ավելի քան 80 մարդ, բնակիչները մնացին անօթևան, հազարավոր մարդիկ տեղահանվեցին։ Ավերված պատմական տների տեղում կառուցվեցին բոլորովին նոր ոճի, նախկին տեսքին չհամապատասխանող տներ։ Այս ամենը չէր կարող անտարբեր թողնել բոլոր այն մարդկանց, ովքեր ամուր կապված են իրենց պատմությանը, մշակութային և պապենական ժառանգությանը։ 

Անտեսելով հանրության կարծիքն ու դիրքորոշումը, Մշակույթի նախարարությունը  նախատեսել է հոկտեմբերի 8-16-ը Սուրում կազմակերպել «փառատոն», որը տեղաբնակ հանրության մեջ բողոքի ալիք է արթնացրել։ Հանրության արդար բողոքին միանում են նաև մի շարք քաղաքական գործիչներ, մտավորականներ։ Նրանք կոչ են անում փառատոնի կազմակերպիչներին՝ նախ և առաջ ներողություն խնդրել բնիկ հայերից՝ նրանց պատմության ու ազգային արժանապատվության հանդեպ անհարգալցի վերաբերմունք ցուցաբերելու հար։ Փառատոնին պետք է մասնակցեն նաև Արդարություն և զարգացում կուսակցության անդամներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է թուրքական պետության ոչ օբյեկտիվ վերաբերմունքը բնիկ ազգերի, հատկապես՝ հայ ազգի ու նրա իրավունքների հանդեպ։ 

Արևմտյան Հայաստանը դատապարտում է բնիկների հանդեպ նման վերբերմունքը բռնազավթիչ Թուրքիայի կողմից։ Իհարկե բոլորի համար պարզ է , որ այդ հայկական թաղամասում տների ավերումը միտումնավոր է կազմակերպված եղել, որպեսզի այդտեղից վերացնեն հայկական շունչն ու մշակույթը։Տեղի բնիկները՝ հայերը, այսօր էլ շարունակում են և դեռ շարունակելու են ապրել իրենց հայրենիքում, անկախ թուրքական բռնաճնշուներից։ Մենք հորդորում ենք մեր հայրենակիցներին ամուր մնալ, և հիշեցնում բռնազավթիչ Թուրքիային, որ հատուցման օրը մոտենում է։