Սասունը պատմական Աղձնիք նահանգի գավառներից է: Սասնա հարավային դաշտը Տիգրանակերտի ընդարձակ հովիտն է, որը տեղացիներն անվանում  են  Ներքին դաշտ, իսկ հյուսիսում Մուշի դաշտն է՝ «Վերին դաշտ» անվանումով: Ինչպես ամբողջ Տարոն աշխարհը, այնպես էլ Սասուն գավառը ջրառատ է։ Տեղացող առատ ձյան և անձրևների շնորհիվ բազմաթիվ առուներ երիզում են սարերը։Ունի նաև մեծ ու փոքր լճեր. բազմաթիվ գետակներ ու վտակներ բխում են նրա բարձր գագաթներից ու շատերը անցնում են Սասունի տարածքով, ինչպես Մեղրագետը, Տալվորիկի գետը, Սուսաննա գետը, Խոծոծվանքի ջուրը, Զանդուսի վտակը, Խլհովտի վտակը, Խութաջուրը և այլն:  Սասունը հարուստ է խիտ և փարթամ անտառներով։ Ամենաշատը կաղնու տեսակներն են։Շատ են նաև բարդիներն ու ուռենիները: Բարձրադիր գոտիները զուրկ են պտղատու այգիներից, սակայն հարավային շրջանները հարուստ են տարատեսակն մրգերով ու հատապտուղներով:   

Ամբողջական հոդվածը կարդացեք հղումով:   

https://www.houshamadyan.org/arm/mapottomanempire/bitlispagheshvilayet/sassoun/sassounlocalcarachteristics/cuisine.html