Երևանյան գրասենյակում անցկացվեց «Արևմտյան Հայաստանի մարտահրավերները» թեմայով գիտաժողովը։ 

Հիշեցնենք, որգիտաժողովի անցկացման երրորդ օրն է, որի ընթացքում բանախոսները և Արևմտյան Հայաստանի հատուկ հյուրերը հնարավորություն ունեն ամբիոնից ներկայացնել Արևմտյան Հայաստանի  մարտահրավերները, որին համապատասխան լուծումներ առաջարկելով։

Գիտաժողովի վերջին՝ եզրափակիչ օրը ելույթներով հանդես եկան Արևմտյան Հայաստանի նախագահը, վարչապետը, պատգամավորները և հատուկ հյուրեը։ Քննարկումները  հիմնականում ծավալվեցին Արևմտյան Հայաստանի ռազմավարության վերաբերյալ, որի մասին իր ելույթում հստակ դիրքորոշում հայտնեց նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Նա նշեց, որ ռազմավարոթյան ուղղություններից մեկն էլ Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն ստանալն է, այնուհետև նույն անձնագրով ՀՀ քաղաքացիության ստացման դյուրինությունը, ինչը իրավունքների ամրապնդման տեսանկյունից կարևորագույն դերակատարում ունի։ Դրա համար Արևմտյան Հայաստանը պետք է այս հարցով սկսի քննարկումները Հայաստանի Հանրապետության հետ։ Նախագահը անդրադարձավ նաև նաև Արևմտյան Հայաստանի ներքին և արտաքին գործերին, նշելով որ ՄԱԿ-ում շուտով կտեղադրվի Արևմտյան Հայաստանի ռազմական վիճակը բնութագրող նյութեր, որտեղ մանրամասնորեն կցուցադրվեն թե ինչ վնասներ են կրել  հարևան երկրների կողմից՝ 100 տարվա ընթացքում։

Ելույթները եզրափակեց վարչապետտ Սեդա Մելիքյանը, ամփոփելով գիտաժողովի 3 օրերի արդյունքները։

Ելույթները առավել մանրամասն կտեղադրվեն Western Armenia TV-ի յութուբյան ալիքում։