Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը:

Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին:

Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։

Արևմտյան Հայաստանը մշտապես դեմ է արտահայտվել հայկական տեղանունների փոխարեն թուրքական կամ ադրբեջանական համանուն տարբերակաների օգտագործմանը, սրանով հակազդելով սպիտակ ցեղասպանության, որը 100 տարուց ավելի օգտագործում է թուրք-ադրբեջանական տանդեմը Հյաստանի նկատմամաբ։ Սակայն այս պարագայում խնդրահարույց է, որ նմանատիպ գործողություններին բացասական կերպով միջամտում են այնպիսի կառույցներ ինչպիսիք են օրինակ Google Map և Google Earth-ը։ ՀՀ-ն այս առնջությամբ կարող է դատ բացել, իր բնակավայրերի անվանումներ միտումնավոր փոփոխության համար, որովհետև  պետք է ամեն փոքրիկ պարագայում պաշտպանել իրավունքները, հակառակ դեպքում թշնամին կշարունակի ոտնահարել այն։