Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։

Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու։

Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Արևմտյան Հայսաստանը բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետությում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների քայլերը, քանի որ այս կերպ բարձրաձայնվում է ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են խաղաղ բնակչության նկատմամբ։