ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 29-ին զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում:

Թեման չափազանց կարևոր է, և հաճախ պահանջում է միջազգային ներգրավվածություն: Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Արցախի տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։ 

Արևմտյան Հայաստանը կարևորելով մշակույթի դերը երկրի զարգացման և առաջխաղացման գործում, առավել կարևորում է դրա պահպանումը։ Պետք է ձեռնարկվեն բոլոր քայլերը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն խումբ ուղարկի Արցախ, հետազոտելու և գրանցելու այն մշակութային կարևոր կոթողները, որոնք մեր բնիկ հայրենիքի մի մասն են կազմում։ Ինչպես նաև խումբ պետք է ուղարկվի Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական մյուս տարածքները, քանի դեռ մեր մշակութային արժեքները ամբողջությամբ չեն ոչնչացվել թուրք բարբարոսների կողմից։ Այո՛, այստեղ միանշանակ անհրաժեշտ է միջազգային ներգրրավվածություն, և ամեն հնարավոր տարբերակ պետք է գործի դնել, նրանց ուշադրությունը այդ ուղղությամբ հրավիրելու համար։