Ջերմաստիճանի բարձրացման, տեղումների սակավության և եղանակային պայմանների փոփոխության հետևանքով Վանա լճի ափամերձ հատվածներում ջրի նահանջը  և լճի ընդհանուր մակերեսի նվազումը մասնագետների ուշադրությունից չի վրիպում։

Ջրի մակարդակի իջնելու հետևանքով անտիկ շրջանից մնացած բազմաթիվ  կառույցների ու նավակների հետ մեկտեղ վերջերս ի հայտ է եկել Արարատյան թագավորության շրջանին պատկանող մի ամրոց, որը ծառայել է որպես նավահանգիստ։ Ուշագրավ են հատկապես աստիճանները, որոնք ամնիջապես լճից բարձրանում են դեպի ամրոցի ներսը։ 

2700 տարի առաջ ուրարտական թագավորների կողմից կառուցված ամրոցի ավերակները պահպանվել են մինչև մեր օրերը՝ դառնալով գանձագողերի թիրախը։ Շրջակայքը՝ մոտ 5 ակր լայնությամբ այս կառույցը ենթարկվել է գանձագողերի հարձակմանը, որի ժամանակ օգտագործվել են նաև պայթուցիկ նյութեր, որոնց պատճառով բազմաթիվ մանր ու մեծ փոսեր են գոյացել։

Արևմտյան Հայաստանը  կփորձի քայլեր ձեռնարկել, թեկուզև ներգրավվելով միջազգային հանրությանը, որպեսզի կանխվի նմանատիպ դեպքերը, և հնարավոր լինի պահպանել հայկական մշակույթի գոհարները։ Մենք հետևողական ենա իրադարձություններին և ըստ անհրաժեշտության չի ուշանա համապատասխան արձագանքը։