Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի մարտահրավերները, առաջնայինը նշելով անվտանգության խնդիրը, առաջարկելով համասփյուռ հայության հետ միասնական կերպով վերականգնել Հայաստանի պետականությունը։ Ելույթի նպատակն էր․ հասկանալ ստեղծված իրավիճակը՝ դրանց համապատասխան լուծումներ առաջարկելու համար։ Նախագահը առաջարկեց բնիկությունը օգտագործել որպես միասնականությա կապող օղակ, քանի որ ցեղասպանությունից հետո կտրվել էր կապը հայի և հայրենիք միջև, և հայը  միայն լեզվի և մշակույթի շնորիվ կարողացավ պահպանել իր բնիկ կարգավիճակը։ Նշեց նաև, որ պատմության մեջ ներդրված միտումնավոր կեղծիքները հասցրեցին ցեղասպանության, իսկ այդ պրոցեսը շարունակում է այսօր, որպեսզի հայ ազգը ինքը իրեն սպանի՝ իր սխալ որոշումներով, աշխատանքով և կեղծիքներին ուժ տալով։Որովհետև հայությունը մինչ օրս չկարողացավ ճիշտ և արդար կերպով վերականգնել իր պետականությունը։ Պարոն Աբրահամյանը նշեց նաև, որ մարտահրավերները հիմնված են ճգնաժամերի և խնդիրների վրա, կան պատմության, ինքնության ու էության հետ կապված խնդիրներ։ Բնիկությունը օգնում է հասկանանք մեր էությունը, իսկ էությունը ձևավորում է մեր այսօրվա քաղաքականությունը։

«Եթե մենք չենք ընդունում մեր էությունը կապված բնիկության և մեզ ներկայացնում ենք որպես օջախ, համայնք, կրոնական փոքրամասնություն կամ որևէ այլ կարգավիճակում, որը կապ չունի մեր պետականության հետ, մենք մեզ քայլ առ քայլ ոչնչացնում ենք։ Ամբողջ աշխարհում կան հայության օջախներ, բայց արդյո՞ք այդ օջախները ներկայացնում են մեր ընդհանուր շահերը պետականությունը պաշտպանելու համար։ Յուրքանչյուր օջախ զբաղվում է միայն ինքնապահպանմամբ։ Սա ևս մեկ ճգնաժամային մարտահրավեր է, կապված պատմության և էության հետ։Մենք մեկ այլ ճգնաժամ ևս ունենք , կապված պատմության խեղաթյուրման հետ, չի նշվում, որ ցեղասպանությունը իրագործվել է Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքում, Ադանայի և Համիդյան ջարդերը չեն մտնում ցեղասպանության մեջ , իսկ ցեղասպանությունը իբրև թե սկսվել է հենց 1915 թվականին։ Բայց ցեղասպանությունը շարունակական գործընթաց է, որն իրականացվում է թուրք կազմակերպիչների կողմից մինչ օրս, որպեզի չվերականգնենք մեր պետականությունը և չպաշտպանենք մեր իրավունքները միջազգային գործընթացներում։

Շատ կարևոր է, որ Թուրքիան ճանաչի  ցեղասպանությունը, սակայն ոչ մի պաշտոնական դիմում չի ուղղվել Թուրքիային դրա ճանաչման և հատուցման համար։ Մյուս կեզծ թեզը այն է, որ Արևմտյան Հայաստանի հայությունը չկա, այստեղ հարց է առաջանում մենք չկանք թե՞ իրավունք չունենք մեզ ներկայացնել որպես Արևմտյան Հայստանաի հայություն։ Նախ և առաջ մենք կա՛նք և իրավունք ունե՛նք պաշտպանել մեր իրավունքները։ Մենք չենք ընդունում այս կեզծ թեզերը, մենք գիտենք մեր ինքնությունը և կարող ենք ասել, որ ՀՀ-ում 60-70 տոկոսը Արևմտյան Հայստանից եկած զավակներն են։ Եթե նամանտիպ կեղծ թեզերով առաջնորդվենք, այսպես հայությունը կգնա ինքնասպանության, սակյան Արևմտյան Հայաստանը՝  չի գնա այդ ճանապարհով։

Մենք այժմ գտնվում ենք նման ճգնաժամի մեջ, քանի որ մենք մինչ օրս չկարողացանք ներակայացնել մեր ուզածը ճիշտ ձևով՝ ինչպես հասարակության, այնպես էլ օտարների առջև։ Օտարներին պարզ չէ, թե ի՞նչ է հայության ուզածը, և ինչի՞ հիման վրա պետք է դիմադրություն ներկայացնեն։