Ադրբեջանը երկրորդ անգամ հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։

 «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում էր տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ ռազմագերիների մինչև սեպտեմբերի 30-ը»,- գրել է վարչապետը:

Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային կոնվենցիքները և հետ վերադարձնել գերիների: Հիշեցնենք, որ գերեվարման վերջին դեպքի հետ կապված Արևմտյան Հայաստանի նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ, հայտնելով  իր  դիրքորոշումը: