Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին (առաջնահերթ) պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի: Սրանց միջազգային քրեական հետապնդումը կունենա այս շարունակվող ցեղասպան քաղաքականության համար կանխարգելող նշանակություն: Քանի որ հարցը հիմա հրատապ է, այս պահին կարող ենք ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը, հետագայում կարող ենք նաև վավերացնել դատարանի կանոնադրությունունը` լուծելով անհրաժեշտ պայմանները:

Ադրբեջանի նախագահը պատերազմական հանցագործ է, ով պետք է պատժվի  միջազգային հանրության կողմից, հակառակ դեպքում պետք է հիշել որ հայ ազգում դեռ շատ են «Սողոմոն Թեհլերյանները»: