Հայկական մանրանկարչության մեջ, զարդաքանդակներում, ինչպես նաև ասեղնագործության ու գորգագործության մեջ հաճախ ենք հանդիպում շուշան պատերող նախշեր։ Դրա վառ օրինակներց  են Մարաշի ասեղնագործության բարդակլի կոչվող բաժակ նախշը, Աղջոց վանքի 1270թ․ զարդաքանդակը, 1850 թ․ Ջրաբերդ-Խաչեն արծվագորգի ճառագայթանախշերը և շատ ու շատ այլ նմուշներ։

Բոլորիս հայտնի fluer-de-lis հերալդիկ լիլիան մաքրության ու թագավորական իշխանության նշան էր դեռ հազարամյակներ առաջ։ Որպես հայկական արքունական գահի նշան շուշանը պատկերված է Կիլիկիո Լևոն թագավորի 1198-1219 արծաթե դրամին, նրա  ձեռքում:

Անհիշելի ժամանակներից շուշան ծաղիկը Հայկական լեռնաշխարհի բնակիչներից մեկն է, ամեն սար ու ձոր ծածկված էր շուշաններով։ Ուստի պատահական չէ, որ մենք ունենք Շուշան, Շուշանս, Շուշանիկ, Շուշանից, Շուշանցի անունով գյուղեր։ Մեզանում Շուշանը նաև տարածված անձնանուն է, ունենք վանքեր՝ Վանում՝ Սենքերիմ թագավորի Շուշան դստեր անունով, Բագարանում՝ Աշոտ թագավորի քույր Շուշանի անունուվ։ Հայերենում շուշան բառը հոմանիշ է «անբիծ, անարատ ու ճերմակ»-ին: