.

Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում երեկ նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքյան էջում:

Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմի կատարած ռազմական հանցագործությունները, ի լուր աշխարհի հայտարարում է, որ սա ցեղասպանության շարունակությունն է, և թուրք-ադրբեջանական տանդեմի համար միակ զսպօղակը կարող է լինել 19-րդ դարասկզբում Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը և հատուցումը։