Համաշխարհային հայկական շարժումը հոկտեմբերի 6-ին բողոքի ակցիա է անցկացնելու Տորոնտոյի ԻՆԿԱՍ զրահապատ մեքենաների արտադրության գրասենյակի մոտ։

Ինչպես նշվում է այս մասին հայտարարությունում, նպատակը Կանադայի կողմից Ադրբեջանին զենքի արտադրության համար օգտագործվող տեխնիկայի վաճառքն արգելելն է։ Հաղորդագրության մեջ  մասնավորապես ասվում է.

«Տորոնտոյի INKAS զրահատեխնիկայի մասերը արտահանվում են Ադրբեջան, որոնք վերջին տարիներին օգտագործվում են  հայերի դեմ պատերազմում: Այս մեքենաների արտահանումը Կանադայից այնպիսի խարդախ պետություն, ինչպիսին Ադրբեջանն է, խախտում է Կանադայի զենքի արտահանման կանոնակարգերի հիմնական նորմերը և էական վտանգ է ներկայացնում ներքին և տարածաշրջանային կայունության համար:

Քանի որ ընկերությունը հայտարարել է գլոբալ խաղաղության և մարդկանց պաշտպանելու իր ցանկության մասին, մենք ձեզ կոչ ենք անում խզել հարաբերությունները պատերազմի հանցագործ և ահաբեկչական պետության հետ և դադարեցնել ձեր գործարքը այս ցեղասպան պետության և AZCAN-ի հետ»։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում այս քայլերը, որոնք կատարվում են տարագիր հայության կողմից, հասկանալի է, որ սա միմիայն խնդրի վրա ուշադրություն հրավիրելու տարբերկ է: նմատնատիպ ցույցերով չէ, որ Կանադան կդադարեցնի զենքի վաճառքը, բայց գուցե սա ուղակի հնարավորություն տա վերանայելու այն հարաբերություններոը որոնք այժմ կառուցվում են Կանադայի և բռնազավթիչ Ադրբեջանի միջև։