«Աշխարհը նորից լռում է, լռում է այնպես, ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ»․ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է Armenian National Association-ի հիմնադիր ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշը։ Նա Վուդրո Վիլսոնի ժառանգներից է, կինն ազգությամբ հայ է:

«Անցած շաբաթ ես ամենաքիչը 3 տեսանյութ եմ տեսել, որոնք այս ամսվա սկզբում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման ժամանակ են արվել։ Այդ տեսանյութերից մեկն ահասարսուռ էր»,- ուղիղ եթերում հայտարարել է Վիլսոն Բուշը։ Վիլսոն Բուշին մտահոգել է այն հանգամանքը, որ պրոհայկական դիրքորոշում ունեցող կոնգրեսականների հիմնական մասը լռել է ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նա կոչ է անում հայերին՝ միավորվել եւ ճնշում գործադրել իրենց շահերը ներկայացնող քաղաքական գործիչների վրա։  «Մենք հաղորդագրություն ենք տարածել ANA-ի անունից՝ այն մոտավոր 535 կոնգրեսական գրասենյակներ է ուղարկվել եւ Սպիտակ տուն։ Մենք այդ կոչով պահանջում ենք Միավորված ազգերի կազմակերպությունից՝ անմիջապես խաղաղապահներ ուղարկել՝ պաշտպանելու Հայաստանի Սյունիքի մարզն ադրբեջանական զորամիավորումների հարձակումներից։ Երկրորդ պահանջն է՝ դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը, երրորդը՝ սահմանել բոլոր հնարավոր ու ամենամասշտաբային տնտեսական պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ։  Չորրորդ՝ հետ կանչել ԱՄՆ դեսպանին Բաքվից, եւ հինգերորդ պահանջը՝ վտարել ադրբեջանական ողջ դիվանագիտական անձնակազմը Միացյալ Նահանգներից, քանի դեռ ադրբեջանական զինուժն ամբողջությամբ դուրս չի բերվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից»,- հայտարարել է Դոնալդ Վիլսոն Բուշը։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Armenian National Association-ի հիմնադիր ղեկավար Դոնալդ Վիլսոն Բուշի արձագանքը այս հարցի առնջությամբ։ Վերահաստատելով այն փաստը, որ թուրք-ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Արցախի, Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի տարածքներից։