ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-30-ը անցկացրել է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գրադարանային գիտաժողովը՝ նվիրված Հայ գրատպության 510-ամյակին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ողջունելով մասնակիցներին, բարձր է գնահատել գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ հավելելով, որ որպես ազգային միավոր՝ մենք այսօր տպագիր ժառանգության պահպանման, զարգացման և տարածման գործում առաքելություն ունենք:

Գիտաժողովին մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ավելի քան 100 ներկայացուցիչներ։

Գիտաժողովի նպատակն է Հայ գրատպության 510-ամյակի հանրահռչակումը, Հայաստանի ազգային գրադարանի միջազգային կապերի ընդլայնումը, միջազգային գրադարանային-տեղեկատվական փորձի ներդրումը և ԱՊՀ երկրների գրադարանների միջև փոխադարձ կապերի ամրապնդումը։