Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Քոջաքյոյ գավառի Ամբար գետի ափին գտնվող 12 հազարամյա Ամբար և Քենդալա Հեջալա բլուրների պեղումներն ավարտին են մոտենում։ Հնեաբաններն այստեղ հայտնաբերել են Պորտասարի կառույցներին նմանվող կառույցներ ու քարե քանդակներ։ Նույն տարածքում գտնվող Գիրե Ֆիլա բլրում պեղումները շարունակվում են։ Հնագետների ուսումնասիրությունները պարզել են, որ Հյուսիսային Միջագետքի ամենահին բնակավայրը սկիզբ է առել Գիրե Ֆիլայից։ Հայտնաբերված կոթողները և սյուների վրայի փորագրությունները բացարձակ նման են  Պորտասարում հայտնաբերված կոթողներին և քարե սյուներին, միայն տարբերությունն այն է, որ այս բնակավայրը Պորտասարից ավելի հին էմարդիկ այստեղ սկսել են բնակվել նեոլիթյան դարաշրջանում՝ 12 հազար տարի առաջ։

Գիրե Ֆիլայի տարածքում պետական ջրային տնտեսության նախաձեռնությամբ ջրամբար պետք է կառուցվի, որի պատճառով հնավայրի ողջ պատմական կառույցները մինչև 2023 թվականի սկզբը պետք է տեղափոխվեն։

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի Մարդինի և Շըրնաքի սահմանագծում  Ըլըսու ջրամբարի կառուցման ավարտից և ամբարտակում ջուր կուտակվելուց հետո  Զիյարեթ բլուրը, Քենան բլուրը և նեոլիթյան, անտիկ և միջնադարյան շրջաններին պատկանող նմանատիպ այլ բնակավայրեր հայտնվեցին ջրի տակ։

 Սա միտումնավոր կազմակերպված հանցագործություն է կազմակերպված Արևմտյան Հայաստանի հետ։ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությունը, պետք է ամեն գնով վերջ տրվի սրան։ Մաիկ լուծում հողերի վերադարձն է իրենց իսկական տերերին՝ բնիկ հայերին։