Կարնո դաշտը գտնվում է Հայկական բարձրավանդակում, Արևմտյան Եփրատի վերին հոսանքում։

Կարնո դաշտի հիմքում հրաբխածին և նստվածքային ապարներ են՝ ծածկված լճագետային նստվածքներով։ Օգտակար հանածոներից կան շատ շինանյութեր՝ սև ածուխ և նավթ, նաև  հարուստ է սառնորակ և հանքային աղբյուրներով /ջերմուկներով/։ Այստեղ կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Խոշոր գետը Արևմտյան Եփրատն է։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։ Կարին քաղաքից դեպի հյուսիս զգալի տարածություններ են գրավում եղեգնուտային ճահճուտները։