Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար վարչակազմի ներքո բնակվող հայ համայնքը մեծ զարթոնքի մեջ է։ Այս մասին հայտնում է  Հյուսիսային և Արևելյան Սիրիայի հայերի համագումարի համանախագահ Արև Քասաբյանը, ով անցյալ շաբաթ այցելել էր Հայաստաի Հանրապետություն։ Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցած պատերազմից հետո բազմաթիվ հայեր ցանկացան վերադառնալ իրենց ազգային ինքնությանը և այդ ճանապարհին երկրի հյուսիսային նահանգներում բնակվող հայերը բախվեցին այլ իրականության։

Սիրիահայ համայնք ասելով, սովորաբար նշվում է 1915-ին ցեղասպանությունից փրկված հայերի կողմից ձևավորված համայնքը: Սակայն երկրի հյուսիսում  իրականությունն այլ է։

Սիրիայում գերիշխում է հայ քրիստոնյա համայնքը, սակայն կա նաև մեկ այլ հայկական համայնք․ դրանք իսլամացված, քրդացված և արաբացված հայերն են, ովքեր այժմ նոր ուղու վրա են՝ վերականգնելու սեփական ինքնությունը: Այն հայերը, որոնց պապերը իսլամացվել են, քրդացվել կամ դարձել  «արաբ», այժմ Հասեկեում սովորում են հայերեն, հաճախում են ակումբներ, որտեղ ֆոլկլորային խմբերում սովորում են հայկական ավանդական երգ ու պար, այդ թվում՝ քոչարի։ 

Արևմտյան Հայաստանը մեծ հպարտությամբ արձանագրում է, որ ազգային ոգին արթնացել է ոչ միայն Սիրիայում, այլև հայկական այլ համայքներում ևս։ Այս մասին մենք հայտնել ենք մեր տեսակետը՝ մենք ընդունում ենք մեր հայ զավակներին անկախ նրանց կրոնական պականելությունից և այլ լեզվի լեզվակիր լինելու հանգամանքից։