Արևմտյան Հայաստանի Սամոսատ նահանգը «թանգարան է բաց երկնքի տակ», որտեղ  իրենց ուրույն տեղն են զբաղեցնում Նեմրութ լեռը՝ իր Կոմմագենե քաղաքակրթության 2000-ամյա հսկա արձաններով, Փերրե հնագույն քաղաքը, Քահտայի ամրոցը, հնագույն Ջենդերե կամուրջը, Քարաքուշ բլուրը, Արսեմիա քաղաքի ավերակները և տարբեր վայրերում՝ շուրջ 300 ավերակ շինություններ։

Սամոսատը Արևմտյան Հայաստանի ամենաշատ զբոսաշրջիկ հյուրընկալող շրջաններից է։ Այստեղ զբոսաշրջիկները գալիս են տարվա բոլոր եղանակներին՝ թե օտար երկրներից, թե երկրի ներսից։ Անցյալ տարի Նեմրութ է այցելել 165 հազար զբոսաշրջիկ։ Նույն այդքան մարդ էլ այցելել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ։ Ենթադրվում է, որ այս տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի 250 հազարի։

Արևմտյան Հայաստանը ցավով է արձանագրում, որ Թուրքիան օգտագործում է Արևմտյան Հայաստանի հրաշալիքները՝ ներկայացնելով իբրև թուրքական, այսպիսով մեր երկիր հրավիրելով բազմահազար զբոսաշրջիկների։ Սակայն սա մեկ դրական կողմ էլ ունի, զբոսաշրջիկների մշտական ներկայությունը այս տարածքում կաշկանդում է ցեղասպան Թուրքիային՝ վերացնելու հայկական հետքը։