Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը, անդրադառնալով հոկտեմբերի 2022 թվականի հոկտեմբերի 6-ին  Պրահայում կայացած Փաշինյան, Էրդողան, Ալիև և Մակրոն քառակողմ  հայտարարությանը՝ հիշեցնում է, որ Արևմտյան Հայաստանը բազմիցս անդրադարձել է Հայաստան պետության տարածքների ամբողջականության հարցին.                                                   

Նախագահական Հրամանագիր ՝ Թիւ 12-2014-02-23  

 Որոշում՝ հիշեցում Արևմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ին ստեղծված Հայկական պետության շարունակությունը…….     

Ալմաթայի համաձայնագիրը հիմք չի հանդիսանում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման համար, ինչն արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս:  Եզրափակիչ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Արցախի, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, մշակութային ժառանգության պահպանման մասին: Անգամ մատնանշված չէ  ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը Ադրբեջանին թույլ է տալիս շարունակել իր վայրագությունները: 

  Հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության, հատուցման և Սևրի Դաշնագրի վերաբերյալ։                                                                                                            Արևմտյան Հայաստանը, ինչպես արդեն տարբեր առիթներով բազմիցս նշել է, չի հանդուրժելու իր տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերվող ցանկացած բանավոր կամ գրավոր հայտարարություն՝ ում կողմից էլ, որ դա արվի: Հայաստան պետությունը մեկն է, և նրա սահմաններն անխախտելի են:

Կից ներկայացնում ենք՝  https://bit.ly/3Mcmmeg 

 

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan-Hramanaqiri-Charounaqagan_bedutyan_veraberial-23.02.2014.pdf