Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող: Դանիելյանը Եվրոպայի ակումբային առաջնությանը մասնակցում էր ավստրիական թիմում` «Asvoe Pamhagen»-ում: Ակումբի կազմում ընդգրկված էին նաև Ուկրաինայից Աննա Ուշենինան, Յուլյա Օսմակը, և Լեհաստանից՝ Ալեքսանդրա Մալցևսկան: «Asvoe Pamhagen»-ը առաջնության ընթացքում տոնել է 5 հաղթանակ և միայն երկու տուր ավարտել ոչ-ոքի արդյունքով: Երկրորդ տեղում ռումինական «ASE» թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Մոնտե Կառլոն ներկայացնող համանուն թիմը: 

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է շախմատիստուհուն հրաշալի հաղթանակի կապակցությամբ, մաղթելով նորոնոր հաջողություններ։