Հարյուր յոթ տարի և մեկ օր…

Արևմտյան Հայաստանը մենք բոլորս ենք:

Դեռ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրային իրավունքի իրականության արդյունք է: Այսինքն, այն հանրապետությունն է, որը ծնեց մեր Արևելյան Հայաստանը՝ Երևանը, որը  1991թվին որոշեց անջատվել և անկախանալ:

Եվ հետևաբար, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը չիրականացված երազանք և անհնարինը հետապնդող մի քանի հազար հուսահատ իդեալիստ եղբայրների արգասիքը չէ: Այս երազանքը կարող է իրականանալ, քանի որ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը ժամանակի մեջ կասեցված իրականություն է. նա մեր Մայր Հայաստանն է, մեր Սփյուռքը և “Կորած թռչունների ծառի” մյուս որդիներն ու եղբայրները:  Այն ունի անջնջելի իրավունքներ, պայմանագրեր և դաշնագրեր, որոնք որբ մնացին՝ հետևելով, թե ինչպես են թափվում ալմանախի էջերը, քանի որ դրանք չունեին իրենց մասին հոգ տանողներ:

Արևելյան Հայաստանը, որին բոլորս գիտենք որպես «իսկական Հայկական Հանրապետության միայն մի մասնիկ», ազատվել է նախկին Խորհրդային Միությունից և չնայելով իր եղբայրներին՝ իրեն հռչակել է ախոռի տեր:  Նա իր վրա վերցրեց համայն Հայաստանի անվիճելի և օրինական ներկայացուցիչը և դրոշակակիրը  լինելու պատիվը: Նա երգեց իր օրհներգը, իսկ ժողովուրդը նրան հռչակեց փառատոնի թագուհի:

Այսօր մենք՝ ցեղասպանության զոհերի տարագիր սերունդներս, միլիոնավոր մարդիկ ենք, որոնք մատնանշում են մեր Արևմտյան Հայրենիքը, մեր հազարամյա Հայաստանը, որը որպես պետություն իր միջազգային ճանաչումը ձեռք բերեց  1920 թվականին։ Երբ նայում ենք մեր քարտեզին, տեսնում ենք, որ իրական Հայաստանը  ընդգրկում է թուրքական պետության եւ Ադրբեջանի կողմից յուրացված բոլոր նահանգները։

Այսօր Արեւելյան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները ոչ թե ճակատներում կռվողներն ու կյանքը տվողներն են, այլ այն սրբերը, որոնք արտարժույթով կերակրում են իրենց  հոտը։

Ներողություն եմ խնդրում՝ ինձ այս թեմայում ներառելու համար։ Այսօր ես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հպարտ ու պատվավոր քաղաքացի եմ։ Իմ փաստաթղթերում՝ ի լրումն իմ անձնական տվյալների, նշվում է, թե որտեղից է եկել իմ ընտանիքը:  Թեև այնտեղ չի ներկայացվում իմ տոհմածառը, բայց այն ինձ համար այնքան մեծ նշանակություն ունի, որքան Երևանում ծնվածների համար՝ Արևելյան Հայաստանի Հանրապետության անձնագիրը։  Հիմա ես գիտեմ, թե ով եմ ես, ես այլևս հենց այնպես թռչող դրախտային թռչնի  փետուր չեմ: 

Հիշում եմ, որ մի առիթով Արևելյան Հայաստանի դեսպանն ինձ հայկական անձնագիր էր առաջարկել։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան, բայց հրաժարվեցի ընդունել ոչ թե այն պատճառով, որ արժանի չէի, այլ այն պատճառով, որ դա չէր արդարացնի իմ սպասելիքները. այնտեղ չեն նշվում իմ ծագումն ու ազգականները։

Հստակ արձանագրենք, որ Հազարամյա Հայաստանը բոլորիս՝ և՛ սփյուռքի, և Թուրքիայում, և՛ Երևանում, և՛ Սյունիքում, և՛ Արցախում, և՛ Նախիջևանոմ բնակվողների հայրենիքն է: Մերը, քամու ողորմածությանը մնացած օդապարիկի պոչ հիշեցնող օդում կախված երազանք չէ: Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր ազգային քաղաքականությունը: Ինչքան շատ քաղաքացի ունենանք, այնքան արագ կհասնենք մեր նպատակին:

Մեր ողջ մնացած եղբայրներն ու նրանց սերունդները՝ ծնված թե՛ Երևանում, թե՛ Թուրքիայում, պետք է իմանան, որ ճակատագրի շրջադարձով բաժանված Հայաստանը մեկն է, և մենք բոլորս պատկանում ենք նրան: Ինչքան շուտ դա հասկանանք, այնքան շուտ զենք կունենանք՝ պայքարելու մեզնից խլված արդարության համար։

Կյանքի  հանգամանքների պատճառով լքված տունը  չի դադարում պատկանել իր տերերին, եթե նույնիսկ  այն զավթվել է անկոչ ներխուժողների կողմից:

Հարգանքներով՝ 

Ռայմոնդ Ռուբեն Բերբերյան

Արևմտյան Հայաստանը ձեր կարիքն ունի

http://www.western-armenia.eu/WAP/2014/Formulaire_de_demande_de_carte_d-identite-Inknutyan_yev_Kaghakatsutyan_timoum.pdf