2022 թվականի հոկտեմբերի 22-ին Մալաթիայի Թաշխորան կոչվող երբեմնի Ս. Երրորդություն Եկեղեցում սուրբ Պատարագ մատուցվեց, Արժ. Տ. Ավետիս Քհնյ. Թապաշjանի ձեռամբ։ Արարողությունը նախագահեց Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանը։ Ս. Սեղանին սպասարկեցին Բրկ. Եուսուֆ Ուր. Դպ. Թապաշյանը և Սարգիս Պոյաճը։
Նորին Ամենապատությունը Տերունական Աղոթքից առաջ քարոզ կարդաց, ողջունեց քաղաքաբնակ հավատացեալներին և Պոլսի համայնքի ողջույնները փոխանցեց նրանց։ Հոգևոր հայրը քարոզի մէջ շեշտը դրեց խաղաղ համակեցության վրա , առանց որի անգամ հավատացյալը չի կարող Աստուծո հետ հարաբերվել։