Western Armenia TV-ի եթերում  գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանը խոսելով Արևմտյան Հայաստանի մարտահրավերներից նշեց․ «մեզ 100 տարուց ավելի  մոլորեցրել են, միտումնավոր հեռացնելով իրավարար վճռից , այն անբեկաննելի և անժամանացելի փաստաթուղթից, որից սարսափում է Թուրքիան։ 2020 թվականի պատերազմը իրավարար վճռի չիրագործումն էր,  նպատակ ունենալով թուլացնել մեր պետականությունը , որ չմտածենք իրավարար վճիռը՝ իրավական դաշտ բերելու մասին։ Եթե հայ ազգը ունի իր հայրենիքի, տարածքի վրա իր իրավունքը հաստող իրավական մեծ փաստաթուղթ, ապա իրավունք չունի դա մի կողմ թողնելու, բայց մեզ շեղեցին, իսկ այսօր կան մարդիկ, որ ճիշտ ճանապարհով են մեզ  տանում»։Երբ մեր առաջ դրվում է սահմանազատման և սահմանագծման փաստաթուղթ, մենք մեր կողմից պետք է ներկայացնենք իրավարար վճիռը, ի՞նչ սովետական քարտեզների մասին է խոսքը։ Ամոթ է, որ հայ մտավորականը, քաղաքական գործիչը, գիտնականը, ով երկիր է ղեկավարում, սա չի հասկանում, սա ի՞նչ թշնամանք է։

https://youtu.be/qeGIRaomiLU