Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, որ  Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր, նախ՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը, և երկրորդ, կանոնավոր և ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում:

Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։ 

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։

Արևմտյան Հայաստանը հույս է հայտնում, որ ԵՄ-Հայաստանի Հանրապետություն, այս ձևաչափով համագործակցությունը անպայմանորեն արդյունք կտա։

​​https://www.eeas.europa.eu/eeas/qa-eu-monitoring-capacity-armenia_en?fbclid=IwAR2ZZFeH1IAkBbYRMO8bn6MbM7tL-Gz6lPFH-WIWh9K-Y_9bDcviW5cecJw