Չեխ գրող, ճանապարհորդ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կարել Հանսայի «Արևելքի արհավիրքները» գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համալրել արգելված գրականության ցանկը, թարգմանվել է հայերեն:

Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, հայերի դեմ իրագործված ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։ 

«Արևելքի արհավիրքները» Հանսայի առաջին գիրքն է: Գրքում Հանսան պատմում է, որ տեսել է հայ  կանանց, որոնք այնքան կոտրված են եղել, որ անգամ չեն կարողացել լաց լինել: Նա նաև եղել է հասարակաց տներում, որտեղ բռնի ուժով հայ աղջիկների են տարել:

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայերի ցեղասպանության Հիշողության կենտրոնն-ինստիտուտում Երևանում:

Սա իր բնույթով ոչ միայն կարևորագույն գիրք է, այլև փաստերի արձանագրման մի ձեռնարկ, որտեղ ի ցույց է դրվում այն դաժան կյանքը, որը կրել են հայերը՝ իրենց իսկ հայրենիքում ցեղասպանվելուց հետո։ Նմանատիպ գործերի լույս ընծայումը շատ կարևոր է ոչ միայն այդ ոճիրը դատապարտելու, այլև հատուցման հասնելու համար։