Դերսիմի Մեծկերտ-Մազգիրտ գավառի Քալե գյուղի ամրոցը կրում է մ.թ.ա. 9-6-րդ դարերում տարածաշրջանում իշխող ուրարտացիների հետքերը: 

Պատմական ամրոցը, որը կառուցվել է Դերսիմի Մեծկերտ կենտրոնից 20 կիլոմետր հեռավորության վրա՝ բարձրադիր վայրում, զբոսաշրջության տեսանկյունից աշխուժություն է հաղորդում շրջանին։  Ամրոցի պարսպի վրայի սեպագիր գրությունները  և փորագրված զարդանախշերը մինչ այժմ պահպանվում են: Ամրոցի վերին հատվածում պահպանվել են ժայռափոր դամբարաններ, աստիճանների ավերակներ և 3 սրահներ, իսկ ստորին հատվածում՝ մոտ 30 մետր երկարությամբ միջանցք, ջրավազան: Ամրոցը թվագրվում է մ.թ.ա 7-րդ դարով։ Նշենք, որ Դերսիմում գրանցված 150 մշակութային ժառանգության արժեքներից 25-ը գտնվում են Մեծկերտ գավառում։