Արցախի պաշտպանությունը եւ հայկական  ապագան պետք է երաշխավորվի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանի խոսքով`  Արցախը եւ Հայաստանը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջականություն, որովհետեւ մեկ հայրենիք է, մեկ ազգ։

«Արցախը բացառիկ դեր ունի հայոց հայրենիքի ու ազգի համար։ Արցախի պաշտպանությունը եւ հայկական  ապագան պետք է երաշխավորվի համազգային ջանքերով եւ ռեսուրսներով։ Այդ մասով Արցախի իշխանությունը եւ բնակչությունը շարունակելու է իր հետեւողական պայքարը։ Մենք նախագահի հետ երկար քննարկումներ պետք է անենք, որ հասկանանք ինչ ձեւաչափով եւ պայմաններով պետք է բանակացություններ ունենանք Ադրբեջանի հետ։ Այդ բանակցությունների մասին մեր դիրքորոշումը լրացուցիչ կհայտարարվի պատկան մարմինների կողմից, երբ պատրաստ լինենք»,-ասել է նա։

Անդրադառնալով Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին ինչպես մյուս տեղահանվածներին աջակցություն տալու հարցին, նա ասաց որ աջակցություն այս ընթացքում տրամադրվել է, եւ տրամադրվում է:

Արցախը ընդհանուր Հայաստան պետության անբաժանելի մաս է, և չկա գեթ մեկ հայ, ով կարող է այն առանձին դիտարկել։ Արցախի ազատագրմանը պետք է հասնել ընդհանուր իրավունքների գործարդրմամբ և պաշտպանությամբ, ինչպես նաև հզոր և զիված բանակով, որը տարածաշրջանում լավագույնը կլինի և կազատագրի հայկական բոլոր տարածքները։