«Ջավախք» համույթը նշում է հիմնադրման 22-րդ տարին: Անսամբլը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերի 22-ին Ալիք Քսպոյանի կողմից։ Սկզբնական շրջանում այն եղել է երգչախումբ, այնուհետև մեկ ամիս անց դարձել է պարի համույթ։ Սկզբնական շրջանում այն կոչվել է ազգագրական, այդ շրջանում հիմականում ջավախքյան պարեր են բեմադրել:

2013 թվականին անսամբլը Թբիլիսիում ստանում է ժողովրդականի կոչում։

Անսամբլը տարիներ շարունակ մասնկացել է տարբեր մրցույթների, փառատոնների՝ թե երկրում, թե երկրից դուրս։ Հանդես են եկել եվրոպական և ռուսական բեմերում՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ։ 

Այս տարիներին «Ջավախք» համույթի սաները պարի խմբակներ են բացել Ախալքալաքի շրջանի գրեթե բոլոր գյուղերում։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ օգոստոսի 20-ին, Հունաստանում կայացած «Պառալիա 16-րդ պարի միջազգային» փառատոնից համույթը վերադարձավ պատվավոր առաջին հորիզոնականով։

Արևմտյան Հայաստանը մեծ ուրախությամբ  շնորհավորում է «Ջավախք» համույթին հիմնադրման 22-րդ ամյակի կապակցությամբ, քանի որ պարը մշակույթի պահպանման լավագույն տարբերակներից մեկն է, որը իրականություն են դարձրել մեր հայրենակիցները։ Ջավախքը լինելով Հայաստան պետության մի մասնիկը պետք է շարունակի զարգանալ՝ հիմնվելով հայապահպանության վրա։