Western Armenia TV-ի եթերում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը  խոսելով ադրբեջանական վերջին պատերազմական ագրեսիայից, նշեց որ դա ուղղված էր ընդհանուր հայրենիքին՝ ինչպես Արևելյան այնպես էլ Արևմտյան Հայաստանի դեմ: Ագրեսիան չի դադրել բոլոր ճակատներով՝ քաղաքական,  մշակությաին և պատմազեղծարարության ոլորտներում։

Ադրբեջանագետը մասնավորապես ասաց․ «Առաջին մարտահրավերը Արևմտյան Հայաստանի առջև, որ Ադրբեջանի անբռնազբոս դիկտատորը նետեց մեզ, Արցախի գոյության կամ չգոյության հարցն է,  ՀՀ տարածքների վրա ոտնձգությունները և հայտարարությունները, որ չեն արձագանքելու միջազգային հանրության կոչերին և կփորձեն բռնազավթել այն, ինչ կարող են»։

Գրիգորի այվազյանը միասնակնության կոչ արեց, դեմ արտահայտվելով անջատողականությանը։

Կարևորեց ցեղասպանության ոչ միայն ճանաչումը այլև արդարացի փոխհատուցումը, պահանջելով հողերի և իրավունքների վերկանգնում, հավելելով, որ Թուրիքայի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքները միևնույն է ազատագրվելու են, նույնը նաև Ադրբեջանի մասով։ Չպետք է մոռանանք և ներենք այն՝ ինչ տեղի է ունեցել մեր հանդեպ Արցախում և Արևմտյան Հայստանում։Օրկարգային հարց է, որ պետք է պաշտպանենք այն՝ ինչ ունենք և պատրաստ լինենք ընդլայնելու մեր սահմանները։ Միջազգային հանրության արձագանքը մեծապես կախված է նաև մեր վարվելակերպից։ Պետք է խոսել ու պայմամանվորվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, հիմքում ուեննալով ազգային շահը։

https://youtu.be/99qmolX9fYc