Արցախի կառավարությունը Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հարկադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծը:

Արցախի պետական նախարարի խորհրդական, օրինագծի աշխատանքները  համակարգող Էլինա Մխիթարյանը նշեց հետևյալը․ «Նախագծի նպատակը հարկադիր տեղահանված անձանց իրավունքների ապահովման, փաստացի բնակության վայրում ինտեգրման, հիմնական պահանջմունքների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու մեխանիզմների իրավական հիմքերի ստեղծումն է»։

Հանրային քննարկման դրված օրինագծում  նշվում  է, որ  տեղահանված անձանց իրավական կարգավիճակի և պետական երաշխիքների սահմանման համար անհրաժեշտ իրավական նախապայման է հանդիսացել  Արցախի Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին ընդունված  «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Արևմտյան Հայսաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը իր հանրային ելույթներում բազմիցս նշել է, որ Արցախում ապրող հայերի իրավունքները պետք է հիմնավորվեն  և պաշտպանվեն բնիկության վրա։ Արցախում ապրող հայերը նույնքան բնիկ են իրենց տարածքում, որքան Արևմտյան Հայաստանում ապրող հայերը։ Պետք է գիտակցել ընդհանուր իրավունքները և շարժվել միասնական ճանապարհով։