Մինչև XIX դարի սկիզբը Արևմտյան Հայաստանի մայրաքաղաք Կարինում ազգային ուսումն ու կրթական կյանքը բացակայում էին. կրթությունը սահմանափակվում էր միայն վանքերում երեխաներին տրվող դասերով, սակայն 1850-ական թվականներին աստիճանաբար իրավիճակը փոխվեց։  1878 թ. սկսած՝ դպրոցներն աշակերտներին տալիս էին ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գիտելիքներ: Միայն Կարինում գործում էր 10 վարժարան, որից 7-ը՝ խառը, 2-ը` արական, մեկը` իգական: Կրթական կյանքն իր բարձրակետին հասավ, երբ Սանասարյան վարժարանը հաստատվեց Կարինում և սկսեց իր բեղմնավոր աշխատանքը:

1881 թվականին ռուսահայ բարերար Մկրտիչ Սանասարյանի ջանքերով Կարինում հիմնվում է Սանասարյան միջնակարգ վարաժարանը: 1899-1900 թթ. Սանասարյան վարժարանը Կարնո պետական-կրթական տնօրինության կողմից հատուկ պաշտոնագրով ճանաչվում է որպես բարձրագույն նախակրթարան և միջնակարգ վարժարան։ Վարժարանը երեսուն տարվա կյանք ունեցավ Կարինում: 1912 թվականին Կոստանդնուպոլսի խնամակալության կարգադրությամբ Կարինից տեղափոխվեց Սեբաստիա:

Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան կառավարությունը դադարեցրեց վարժարանի գործունեությունը` շենքը ծառայեցնելով որպես հիվանդանոց: Դժբախտաբար, Սանասարյան վարժարանի ողջ անձնակազմն Օսմանյան կայսրության ոճրագործ քաղաքականության զոհը դարձավ: 1919 թ. հուլիսի 23-ին Քեմալ Աթաթուրքը Կարինի Սանասարյան վարժարանի շենքում գումարեց թուրք ազգայնականների համագումարը:

Արևմտյան Հայաստանը ունեցել է տարբերվող կրթական համակարգ, որը հնարավորություն էր տալիս լավագույնս իրականացնել դասավանդման գործընթացը։ Սկայան այս ամենը փլուզվեց թուրք ոճրագործների կողմից կատարված ցեղասպանության հետևանքով։ Մի պահ պատկերացնել է պետք․ Եթե չլիներ ցեղասպանությունը և այդ տեմպերով՝ առանց  բռնաճնշումների շարունակվեր  կրթությունը զարգանալ, այսօր Արևմտյան Հայսատանի կրթական համակարգը գուցե համամետվեր Եվրոպականի և Ամերիկյանի հետ։ Բռնազավթիչ Թուրքիան խլեց ոչ միայն մարդկայան կյանքեր, այլև համայն մարդկությանը զրկեց ունենալու զարգացած և կայուն կրթական համակարգ։