Խոխանաբերդը գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառում, ժայռաբլրի վրա, ներկայումս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Բերդում կացարանների թիվն անցնում էր հիսունից։ Առանձին սենյակները առաջապահ, պաշտպանական նշանակություն ունեին:

Բերդի ուղիղ դիմացը Գանձասարն է, իսկ հարավում բարձրանում է անտառապատ Թարխանասարը, որի գագաթը, 13-րդ դարում, Հասան-Ջալալը կառուցապատել և վերածել է անմատչելի բերդի։ Խոխանաբերդը Ներքին Խաչենի տեր Հասան Ջալալյանների գլխավոր ամրոցն էր։ Մոնղոլների արշավանքների և ասպատակությունների ժամանակ գավառի բնակչության մեծ մասը այնտեղ էր ապաստանում և պաշտպանվում։ Վերջնականապես ավերվել է XV — XVI դդ. ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքերի արշավանքների ժամանակ։ Պահպանվում են պարիսպների ու շինությունների մնացորդները։