Ժողովրդական երգիչ, աշուղ Ջիվանիի ժառանգությունը, որը պահվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, կթվայնացվի:

Թվայնացումը կիրականացվի թանգարանի և ամերիկահայ բարերար, գործարար, պրոդյուսեր, Ջիվանիի ազգական և հետնորդ Պողոս Հարությունյանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում:

Թանգարանում պահվում է Ջիվանիի ձեռագիր ժառանգությունը՝ բանաստեղծությունների ինքնագիր տետրերը, աշուղի նամակները, նույնիսկ հրատարակչությունների հետ պայմանագրերը՝ Ջիվանու ստեղծագործությունների հրատարակման վերաբերյալ։

Աշուղ Ջիվանու (Սերոբ Լևոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի նոր հայկական դպրոցի հետ։ Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին։ Ջիվանին իր տաղանդի համար ստացել է ազգային ճանաչում։ Ջիվանու պոեզիան առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ։ Ըստ տարբեր աղբյուրների՝ մինչև 1000 ստեղծագործությունների հեղինակ է։

 

Աշուղ Ջիվանի — Քանքարավոր ընկեր (1902թ)