Բաղեշի Դատվան գավառում  տեղ զբաղեցնող Նեմրութ երկրաբանական պարկը, որի սահմանների մեջ է մտնում  Նեմրութի խառնարանը, բացի բնական գեղեցկությունից, ունի նաև գիտական ​​նշանակություն։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանցում  ընդգրկելու նպատակով ձևավորվել է գիտական հանձնաժողով։

Տաք և սառը լճերով, սառցե քարանձավով, ստորգետնյա գոլորշիներով, լավայի մնացորդներով, կենսաբազմազանությամբ, երկրաբանական առանձնահատկություններով  առանձնացող Նեմրութ երկրաբանական պարկը աշխարհին ներկայացնելու համար ակտիվ աշխատանքներ են տարվում: Այստեղ կարելի է տեսնել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած հրաբխի հետքերը, որտեղ նույնիսկ հողի ծածկույթ չի գոյացել, իսկ սև լավան ցրվել է տարածքով մեկ։

Արևմտյան Հայստանը կարևոր է համարում այս քայլը, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ի պահպանության ներքո գտնվելու դեպքում ավելի քիչ հավանական է, որ տեղի  հայկական հետքերը կենթարկվեն վանդալիզմի , ինչպես թւրքական կառավարությունը անում է մյուս վայրերում։