Արցախի Հանրապետության խորհրդարանական երեք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել ՀՀ մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 28-31-ը նախատեսվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասված է.«Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-տարագիր հայեր եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները: Հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու:  Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները: Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները»:

Արևմտյան Հայաստանը հիշեցնում է, որ ինքը նույնպես բացակայելու է այս գագաթնաժողովից, քանի որ այն երբեք չի եղել Երևանի իշխանությունների ուշադրության առարկան։

Արևմտյան Հայաստանը, այնուամենայնիվ, միասնության կոչ է անում  բոլոր հայերին, անկախ նրանից՝ նրանք ապրում են Արևելյան Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, թե Արևմտյան Հայաստանում։ Այս պահին կարևոր է լինել միասնական և քայլել մեր ընդհանուր իրավունքների ճանապարհով։

Սակայն Արեւմտյան Հայաստանը խնդրում է Արցախին եւ Արեւելյան Հայաստանին քարտեզներ պատրաստելիս իր տարածքում չգրել Թուրքիա։ Արևմտյան Հայաստանը, որի օրինական մասն է Արցախը, երբեք չի ուրացել արցախահայության իրավունքները և երբեք չի պնդել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախից համարժեք քայլ է ակնկալում։